71-ամյա բնակչուհու սպանության և նրա ամուսնու ինքնասպանության դեպքով նախաքննությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

իի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից ցած նետվելու իր մտադրության վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացվել է 2022թ. օգոստրսի 18-ին՝ ժամը 07:30-ին:

Անմիջապես դեպքերի վայրեր են մեկնել քննչական-օպերատիվ խմբերը. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի Աղբյուրակի փողոցում գտնվող տան զննությամբ հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ Նոր Հաճնի կամրջի տակ՝ 73-ամյա տղամարդու դին: 

Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Որոշում է կայացվել վերոհիշյալ քրեական վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԻԴ