Մետրոպոլիտենը նոր տնօրեն ունի. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Untitled design.png

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին իշխանական թեկնածուն է, կարողացել է Մետրոպոլիտենի տնօրեն նշանակել իր «մարդուն»՝ Ոստիկանության 7-րդ վարչության նախկին պետ Բաբկեն Սեդրակյանին: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները:

Այսպես, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախկին տնօրենի աշխատանքի հետ կապված կային դժգոհություններ, ինչն էլ հանգեցրեց վերջինիս պաշտոնանկությանը: Ավինյանի շրջապատում կարծում են, որ 7-րդ վարչության նախկին պետը հենց այն թեկածուն է, որ կարող է իր կառավարման փորձով կազմակերպել առաջիկա մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, իսկ այդ առումով, կարծես, իշխանական թիմում բավական մեծ ծրագրեր կան:

Բաբկեն Սեդրակյանի ու այլ կադրային նշանակումները ցույց են տալիս, որ նախկին փոխվարչապետը որոշել է ակտիվանալ, ինչի մասին են վկայում կարծես նաև այն լուրերը, որ վերջինս առաջիկայում զբաղեցնելու է փոխքաղաքապետի պաշտոնը:

--00—ԶՀ