Ռումբի կեղծ ահազանգերի հետևանքը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մետրոյի կայարաններում մի քանի օր է՝ բարձրախոսով հայտարարում են, որ կայարաններում եւ վագոններում ուշադիր լինեն եւ եթե կասկածելի իր նկատեն, դիմեն կայարանի հերթապահին կամ մեքենավարին։ Սա ռումբի կեղծ ահազանգերի հետեւանքն է։ ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի այդ ահազանգերի հեղինակներին եւ պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը՝ ամեն անգամ հաղորդել կեղծ ահազանգի մասին եւ նման հայտարարություններ տարածել։

Մետրոպոլիտենի աշխատակազմից տեղեկացանք, որ «մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն», սակայն ոստիկանների քանակի ավելացում մետրոյում չնկատեցինք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր