3 օրում՝ 5 ահազանգ տարբեր տարածքներում օձեր նկատելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

օձ

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 16-19-ը 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մասնավորապես՝  Երեւանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զովունի եւ Առինջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

--00--ԱՀ