ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

6

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այս մասին հայտնում է  ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Հայաստանին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ»,-ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում ասել է Կուրենկովը։

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների, ինչպես նաև մահացած ՌԴ ԱԻՆ նախկին ղեկավար Եվգենի Զինիչևի հիշատակը։

--00—ԻԴ

Տեսանյութեր