«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները․ Որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ֆդ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Վերջին տվյալներով կա 16 զոհ և մեկ անհետ կորած քաղաքացի, զոհերից մեկի ինքությունը դեռևս պարզված չէ։

--00—ԻԴ