Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից․ նոր ԺՊ է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։

Հաղորդագրությունում նաև նշված է․

«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»։

--00—ԶՀ