Գեղարքունիքում 71-ամյա տղամարդն ընկել է տրակտորի տակ և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

հասարակական

Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում «ԿամԱԶ-5410» ավտոքարշակին բարձած «ՉՏԶ-170» մակնիշի տրակտորը կատարել է հետընթաց, ինչի հետևանքով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, իսկ տրակտորավարն ընկել է տրակտորի տակ և մահացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

--00--ՏՏ