Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

aek-1.jpg

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում: Այս մասին մասին գրում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի դեպքում:

Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ տեղի է ունեցել 7 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով արտահոսք է տեղի ունենեցել և տուժել է սահմանին գտնվող Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչ: 

--00—ԶՀ

 

Տեսանյութեր