Fly Arna-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

632

Սեպտեմբերի 23-ից կիրականացվի երկու մայրաքաղաքները միմյանց կապող շաբաթական 14 թռիչք:

Օգոստոսի 19, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:

Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ: Չվացուցակ Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով). Չվերթ

Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ Հաճախականություն G6 403 Երեւան 08:00 Մոսկվա 10:50 Airbus A320 Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի G6 404 Մոսկվա 11:40 Երեւան 16:25 Airbus A320 Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի G6 403 Երեւան 07:00 Մոսկվա 09:50 Airbus A320 Երկուշաբթի/Շաբաթ G6 404 Մոսկվա 10:40 Երեւան 15:25 Airbus A320 Երկուշաբթի/Շաբաթ G6 407 Երեւան 17:30 Մոսկվա 20:20 Airbus A320 Ամեն օր G6 408 Մոսկվա 21:10 Երեւան 01:55 Airbus A320 Ամեն օր

«Fly Arna-ի գործունեության մեկնարկից հետո ուրախ ենք հայտնել դեպի Մոսկվա մեր թռիչքների մասին, որոնք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան:

Երեւանն ու Մոսկվան կապող օրական երկու չվերթները երկու մայրաքաղաքների մեր հաճախորդներին նոր հնարավորություն կտան ավելի հաճախ ճամփորդել՝ օգտվելով Fly Arna-ի հարմարավետ, hուսալի և հասանելի արժեքներով ծառայություններից և կնպաստեն ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը: Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին ևս։», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում:

Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի անվճար լայն ընտրանի:

Fly Arna-ի մասին

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

--00—ԻԴ