Երեւանի բնակարաններից մեկում գազաբալոնի արտահոսք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

69

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 19-ին՝ ժամը 12։23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։10-ին։

Այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի (5 քմ) գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել՝ խոհանոցի (10 քմ) 5 քմ հատվածում գտնվող գույքը։

--00—ԻԴ