ՀՌՀ-ի պարզաբանումը՝ հանրային մուլտիպլեքսում գործող հինգ տեսալսողական ծրագրի եթերազրկման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ցս

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով հարցը, նշել է․ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները: Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ ընկերության  «Առաջինի լրատվական ալիք»-ը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաըկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել թե ինչ է լինելու մյուս Ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելո՞ւ է նրանց  գործողությունը և ինչպե՞ս է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։

Հանձնաժողովը, հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշել է տալ պարզաբանում՝ տարընթերցումներից խուսափելու համար:

Այստեղ՝  հեռուստաընկերությունների դիմումը և Հանձնաժողովի պարզաբանումը

--00—ԻԴ