Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ․ ԱԻՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ճեպազրույց նախատեսված չէ՝ իրավիճակի փոփոխության բացակայության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։

Շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, եւ ցանկացած նոր տեղեկատվության պարագայում կապ կհաստատեմ գործընկերներիս հետ»,-գրել է նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր