Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել Մասիսի քաղաքապետարան մտած Էդուարդ Մարգարյանին

Էդուարդ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Ոստիկանությունը կարողացել է վնասազերծել Մասիսի քաղաքապետարան ատրճանակով ու նռնակով ներխուժած ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանին: Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ տղամարդը ներխուժել էր Մասիսի համայնքապետարանի շենք երեկոյան 21:20-ի շրջանում: Ըստ ականատեսների, համայնքապետարանի շենքից լսվել է պայթյունի և կրակոցի ձայներ: