Մասիսի համայնքապետարան ներխուժած քաղաքացին ինքնասպան է եղել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: 

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:  Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում: