Պրահան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին. Չեխիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1090797.jpg

Չեխիայի կառավարությունը մտադիր է հետագայում եւս ակտիվորեն բազմակողմանի ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է վարչապետ Պյոտր Ֆիալան:

Հանդես գալով միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում է այն զգացողությունները, որոնք այժմ ունեն Ուկրաինայի քաղաքացիները: «1968 թվականին «բարեկամական» երկրների տանկերն ընդհատեցին դեմոկրատական բարեփոխումների գործընթացը մեր երկրում: Ուստի մենք փետրվարի 24-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք բազմակողմանի օգնության ցուցաբերմանը ուկրաինական ժողովրդին՝ նրան ուղարկելով այժմ անհրաժեշտ դեղամիջոցներ եւ բուժսարքավորումներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաեւ ռազմական տեխնիկա»,-ասել է Ֆիալան:

Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախարարների կաբինետը ցանկանում է օգտագործել ԵՄ-ի նախագահ երկրի իր ներկայիս դիրքը, որպեսզի մյուս երկրներին մշտապես հիշեցնի Ուկրաինային օգնելու անհրաժեշտության մասին ինչպես նախատեսված երկարաժամկետ ժամանակաշրջանում, այնպես էլ այս պահին:

«Մենք Կիեւի հետ բանակցություններ ենք վարում այդ երկրի քաղաքների եւ գյուղերի հետպատերազմյան վերականգնման շուրջ: Ցանկանում ենք ԵՄ-ի գծով գործընկերների հետ միասին օգնել ուկրաինացիներին դպրոցների եւ մյուս մանկական հաստատությունների, հիվանդանոցների, քաղաքացիական օբյեկտների վերանորոգման գործում, այն ամենի, ինչն Ուկրաինայում մարդկանց անհրաժեշտ է նորմալ կյանքի համար:

Կշարունակենք Կիեւին աջակցել դիվանագիտական ճանապարհով: Եվ, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները»,-ասել է Ֆիալան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00—ԶՀ