Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրված իրենց անցակետերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում  տեղադրված իրենց անցակետերը, շինությունները, որտեղ ապրում էին ռուս զինծառայողները եւ  պատրաստվում են վերատեղաբաշխման։ Այս մասին  գրում է АПА-ն՝ հրապարակելով նաեւ տեսանյութ։ Հայտնում է Փաստինֆո-ն։

Խաղաղապահները տեղափոխվում են Լաչինի շրջակայքում Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհ, որտեղ շարունակելու են ծառայել։

Սպասվում է, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերը կանցնեն Բաքվի վերահսկողության տակ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ նոր ճանապարհի վրա ռուս խաղաղապահները գործելու ժամանակավորապես։

--00—ԻԴ