Փաշինյանի, Ալիևի և Միշելի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

փաշինյան-միշել-ալիև.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 31-ին Բրյուսելում։

Այս մասին 24News-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ են վարել մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։

Արդեն մայիսի 23-ին պետությունների ղեկավարները հրամանագրեր են ստորագրել՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։

Հայկական հանձնաժողովը ղեկավարում էր Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական հանձնաժողովը՝ Շահին Մուստաֆաևը։

Հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ երկու երկրների սահմանին։

--00—ԶՀ