Հայաստանի ազգային հավաքականը 92-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

70d08cf3435733871720d22681d7e17e.png

Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է 92-րդ հորիզոնականում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։

1․ Բրազիլիա 1837

2․ Բելգիա 1821

3․ Արգենտինա 1770

4․ Ֆրանսիա 1764

5․ Անգլիա 1737

6․ Իսպանիա 1716

7․ Իտալիա 1713

8․ Նիդերլանդներ 1679

9․ Պորտուգալիա 1678

10․ Դանիա 1665

27. Ուկրաինա 1542

45. Շոտլանդիա 1462

47. Իռլանդիա 1442

92. Հայաստան 1242

--00—ԶՀ