Թուրքիան բավարարված է Լաչինի, Սուսի և Բերձորի վերադարձով․ Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

տւո

Թուրքիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել՝ Լաչին, Բերձոր և Սուս բնակավայրերի՝ Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան բավարարված է դրանց վերադարձով:

«Մենք գոհունակություն ենք հայտնում, որ Լաչին քաղաքը, Բերձոր և Սուս գյուղերն այսօր վերադարձվել են Ադրբեջանին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն ընթացող գործընթացի շրջանակներում։

Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված այս կարևոր քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը:

Թուրքիան ինչպես շարունակել է, այնպես էլ շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ ուղերձում։