ԱՄՆ-ն կասկածի տակ է դնում Ադրբեջանի` ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ԱԱԱ

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարեց, որ

«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»:

Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխանել են ադրբեջանական կողմից հնչեցված հայտարարությանը, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը» և հիշեցրել տարածաշրջանում խաղաղության վերականգման իրենց հանձնառության մասին:

Այս երկու-երեք տող հաղորդագրության մեջ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը և վերահաստատում, որ ԱՄՆ-ը այս տարածաշրջանից հեռացողը չի, իսկ առհասարակ հեռանալու կամ չհեռանալու հարցը Ադրբեջանի որոշելիքը չի:»։