Իրանում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը հաճախ են կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

․

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Մոտ 400 հազար բաժանորդ ունեցող «Իսլամական հեղափոխության պահապաններ» պարսկալեզու տելեգրամյան ալիքը Բաքվի բարբարոս բաշիբոզուկների՝  հայկական Բերձոր մուտքի մասին լուրը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Հյուսիսային Ադրբեջան նահանգի ինքնահռչակ նահանգապետ Իլհամ Ալիևը տեղեկացրեց. Բաքվի ուժերը հաստատվել են Բերձորում»։

Վերջին շրջանում Իրանում հաճախ են ոչ պաշտոնական մակարդակում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ,  իսկ բոլորովին վերջերս իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը խոսել էր այն մասին, որ Հայաստանը և հայերն Իրանի  դաշնակիցներն են, մինչդեռ Ադրբեջանը  քաղցկեղային գոյացություն և վտանգ է Իրանի քաղաքակրթական տարածքի համար, ինչը հարուցել է Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի խիստ անհանգստությունը և լրատվական տիրույթում հիստերիկ արձագանքների»։

--00--ԱՀ