Էդուարդ Սպերցյանը դուբլ է ձևակերպել «Կրասնոդար»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

․

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Տորպեդո»-«Կրասնոդար» խաղում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպերցյանը 31-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը՝ արդյունավետ օգտագործելով խաղընկերոջ փոխանցումը։ 44-րդ րոպեին էլ նա դուբլ է ձևակերպել տուգանայինից կատարած փայլուն հարվածով։

Այս պահին ընթանում է խաղի 2-րդ խաղակեսը։ «Կրասնոդար»-ը հաղթում է «Տորպեդո»-ին 0-2 հաշվով։

«Կրասնոդար»-ն այս պահին 14 միավորով երրորդն մրցաշարային աղյուսակում։

 --00--ԱՀ