«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները քաղաքացու մոտից հայտնաբերել են կասկածելի զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

գլխ-.jpg

2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ:

--00—ԶՀ