Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Բաղդադ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

բաղդադ

 

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով: 

Պաշտոնական Անկարան զսպվածության կոչ է արել կողմերին:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է նաև, որ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են Իրաքի կայունությանը և անվտանգությանը: 

Հիշեցնենք, որ Իրաքում գործող «Ալ-Սադր» շարժման առաջնորդ Մուկթադա Ալ-Սադրը հայտարարել էր, որ մշտապես հեռանում է քաղաքականությունից: Նրա այս որոշումը հարուցել է կողմնակիցների զայրույթը, ինչ արդյունքում Բաղդադում՝ «Կանաչ գոտում» արյունալի բախումներ են գրանցվել Ալ-Սադրի կողմնակիցների և «Կոորդինացիոն շրջանակի» աջակիցների միջև:

Բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, երկրում սահմանվել է պարեկային ժամ: