ԱԱԾ ձերբակալությունները ՊՎԾ-ում հաստատվում են. աղբյուր

KGB

Պետական վերահսկողական ծառայության մեր աղբյուրները հաստատում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊՎԾ բարձրաստիճան պաշտոնյաների:

Մեր աղբյուրների ունեցած տեղեկատվության համաձայն՝ իրավապահների գործողությունների հիմք է դարձել գործարարի տված հաղորդումն առ այն, որ ՊՎԾ-ի պաշտոնյայի հովանու ներքո իրենից բիզնես են խլում:

Հիշեցնենք, որ, Analitik.am-ի հրապարակման համաձայն, ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետեր Ադյան եղբայրներին: