Պուտինը ցավակցություններ է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1091372.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է նախկին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Օգոստոսի 31-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, առավոտյան նա ցավակցական հեռագիր կհղի հարազատներին եւ մերձավորներին»,- ասել է Պեսկովը:

ԽՍՀՄ-ի առաջին եւ միակ նախագահը մահացել է օգոստոսի 30-ին կյանքի 92-րդ տարում: Պուտինը ՌԴ-ի նախագահի պաշտոնում մի քանի անգամ հանդիպել է Գորբաչովի հետ, վերջին անգամ նա խորհրդային նախկին առաջնորդին ընդունել է Նովո Օգարյովոյում 2006 թվականի մարտին՝ քաղաքական գործչի 75-ամյակից հետո հաջորդ օրը: Պետության ղեկավարն ամեն տարի Գորբաչովին շնորհավորանքներ է հղել ծննդյան օրվա (մարտի 2) առթիվ:

Այս տարի Ռուսաստանի ղեկավարը հեռագրում նշել է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարի՝ կյանքի հագեցած ուղին եւ մեծ հեղինակությունը, ինչպես նաեւ ընդգծել է նրա ավանդը սոցիալական, բարեգործական ու լուսավորչական ծրագրերի իրականացման եւ միջազգային հումանիտար համագործակցուցության զարգացման բնագավառում: Մեկ տարի առաջ, երբ Գորբաչովը նշում էր 90-ամյա հոբելյանը, Պուտինը ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահին հղած շնորհավորանքում, մասնավորապես, գրել է, որ նա պատկանում է «այն վառ, արտակարգ մարդկանց, արդիականության ականավոր պետական գործիչների համաստեղությանը, ովքեր նշանակալից ազդեցություն են գործել հայրենական եւ համաշխարհային պատմության ընթացքի վրա»:

--00—ԶՀ