Սուքիասյանն ասել էր՝ Սարգսյանը 100 մլն $ կրվել է կազինոյում․ նա անգամ 10 $ չի կրվել․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Խաչատուր Սուքիասյանն ասել էր՝ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար կրվել է կազինոյում, մինչդեռ այդ հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ նա անգամ 10 դոլար չի կրվել։ «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով դատական նիստից հետո՝ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, նման հայտարարություն է արել իրավապաշտպան Ամրամ Մակինյանը։

«Եվ էսօր էլ ես ներկայացրի ապացույց, որ Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ փաստեր չկան, «չեմ հիշում անգամ՝ ումից եմ լսել»։

Ինձ համար էս գործը ընդհանրապես մեծ հաշվով, որպես մարդ, ավարտված է։ Որպես իրավաբան՝ կշարունակեմ անել»,-ասել է նա։

--00—ԼՄ