Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

304042398_446602304172376_5651982780634487753_n.jpg

Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 2020թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

Ընդհանուր օգոստոսի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 1315 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 դրական դեպք:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային կանոնները՝
☑️Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից,
☑️Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
☑️Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
☑️Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժիշկ:

--00—ԶՀ