Շախմատի ԵԱ. Մոնիկա Սոչկոն հաղթեց Լիլիթ Մկրտչյանին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

․

Պրահայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց լեհ Մոնիկա Սոչկոյին և 8 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մոնիկա Սոչկան 8,5 միավորով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Եվրոպայի նախորդ առաջնության հաղթող Էլինա Դանիելյանը վաստակեց 7, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 6,5 միավոր:

Սուսաննա Գաբոյանն առաջնութունն ավարտեց 5 միավորով:

--00--ԱՀ