Դդմաշեն-Ծաղկունք ճանապարհին ավտոմեքենան շրջվել է․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն-Ծաղկունք ավտոճանապարհին՝ «Ավազի Հանք» կոչվող տարածքում, ավտոմեքենան շրջվել է։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «GAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, գազազրկել և ուղղել են ավտոմեքենան:

--00—ԻԴ