ԵՄ-ն 20-25 %-ով կավելացնի ֆինանսական հանձնառության չափը Հայաստանին. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի ֆինանսական հանձնառությունը Հայաստանին 20-25 % կավելանա։ 

«Կլինի էական ավելացում Հայաստանին հովանոցային ֆոնդից», - ասել է Սվիտալսկին, ապա հավելել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական ու այլ բարեփոխումների ընթացքը Հայասանում։

«Շատ կառուցողական մթնոլորտում ենք հիմա, քննարկում ենք կոնկրետ ծրագրեր, որից Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն կնպաստի երկրի զարգացմանը», - ասել է Սվիտալսկին և հույս հայտնել, որ Հայաստանը կկարողանա ավելի շատ օգտվել այն հնարավորություններից, որ տրամադրում է Եվրամիությունը։