Հայաստանի ներսի հարայ-հրոցը չի ամրացնում մեր պետականությունը, մեզ շարունակում են բզկտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

 Հայաստանի ներսի հարայ-հրոցը չի ամրացնում մեր պետականությունը, մեզ շարունակում են բզկտել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ, Հայաստանը գտնվում է բավականին ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում։ Նրա պնդմամբ, դրսի և ներսի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է, որ պետությունը դրսից անառիկ ամրոց դառնա, իսկ ներսում տիրապետող լինեն ժողովրդավարությունն ու ազատությունը։ Ըստ նրա` միայն այս ճանապարհով մենք կկարողանանք պաշտպանել սահմաննների անվտանգությունը։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարծիքով, սա է այն միջոցը, որը կզրկի Ադրբեջանին ագրեսիայի անցնելու հնարավորությունից, մենք պետք է ամրացնենք մեր դիրքերն ու սահմանները, որ Բաքուն գործողությունների անցնելուց առաջ հստակ իմանա, որ անդառնալի կորուստներ է ունենալու։

Դեսպանը նաև ավելացրեց, որ այս գաղափարը որևէ կերպ չի հակասում խաղաղություն հաստատելու կառավարության ձգտումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ