Վերջին մեկ շաբաթում ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 2,3 հազար նոր դեպք․ մահացել է 7 անձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

download (2).jpg

Վարակման ավելի քան 2,3 հազար նոր դեպք. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի մեկ շաբաթվա վիճակագրությունը։

Ավելի քան 3000 քաղաքացի այս պահին բուժում է ստանում, ավելի քան 2000-ն ապաքինվել է վերջին յոթ օրվա ընթացքում։

Բացի այդ, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք։

--00—ԶՀ