Հուլիսին և օգոստոսին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

91.thumb_.jpg

Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։

Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»,- գրել է Քերոբյանը:

--00—ԶՀ