Էրդողանը ՀՀ-ն կղզի է դարձնում թուրքական ծովում, խորտակումը ժամանակի հարց է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News   

Էրդողանը ՀՀ-ն կղզի է դարձնում թուրքական ծովում, խորտակումը ժամանակի հարց է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, Թուրքիան ուզում է Հայաստանին բուտաֆորիկ պետություն տեսնել, Զանգեզուրի միջանցքը հենց այդ նպատակին է ծառայելու։ Ավելին, ըստ թյուրքագետի՝ Թուրքիան ուզում է յուրացնել Սյունիքը, ինչպես օրինակ՝ Բաթումի դեպքում է։

Մելքոնյանի կարծիքով, խնդիր է դրված՝ հայերին զրկել իրենց պատմական հիշողությունից, այսինքն՝ Հայաստանը պետք է ընդհանրապես հրաժարվի իր պատմությունից և Ցեղասպանությունից։

 --00—ԱՊ