ՀՀ սահմանամերձ գոտիներ տեղափոխվող արցախցիները 14 մլն դրամ աջակցություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Երեկ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարեցերի նախարարության հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց` նրանց, ովքեր Հայաստանի սահմանամերձ գոտիներում կգնան բնակվելու, կստանան ընդհանուր 14 միլիոն դրամի սերտիֆիկատ։ Այս մասին 24News-ին ասաց ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

Ներսիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Արցախի Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակիչներին, այդ թվում՝ մինչեւ օգոստոսի 25-ը Բերձոր քաղաքից, Ներքին Սուս և Աղավնո գյուղերից տեղահանված արցախցիներին։

Ըստ նրա՝ սերտիֆիկատները տրամադրելու է Հայաստանի կառավարությունը, 8 մլն դրամի սերտիֆիկատ կստանան Երեւան տեղափոխվողները, 10 մլն դրամի սերտիֆիկատ՝ մարզեր տեղափոխվողները։ Նրանց տնամերձ հողամաս չի տրվելու։ «Նախարարության հետ հանդիպմանը մասնակցել են Քաշաթաղի շրջանի համայնքապետերը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահը», - եզրափակեց նա։

--00—ԶՀ