Տեսանք՝ ում ետնամուտքով Մարությանը դարձավ քաղաքապետ ու ինչպես դավաճանեց իր թիմին. Խաժակյան

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News        

2018-ին Հայկ Մարությանը հեղափոխությամբ իշխանություն դարձած անձանց դռների մոտ սպասում էր, թե երբ պետք է իրեն պաշտոն առաջարկեն, բայց երբ ՀՀ-ն ծանր պարտություն կրեց, հեռացավ նավից: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրապարակած ներկայացման անոնսին, որտեղ քննադատում է նաև Էդմոն Մարուքյանին:

«Հայկ Մարությանի վրա ՔՊ մտնելը և դուրս գալը ծանր հոգեբանական հետևանքներ է թողել: Մեզ հետ քեն է քշում, որովհետև, երբ իրեն քաղաքապետի իմփիչմենտ էին հայտնել, այդ ժամանակ նորաձև էր դարձել իրեն աջակցելը, ակնկալում էր մեր աջակցությունը, բայց մենք ոչ միայն չաջակցեցինք, այլև ասացինք, որ նա դավաճանել է իր թիմին:

 Ժողովուրդը լավ տեսել է՝ ում ետնամուտքով Մարությանը դարձավ քաղաքապետ և ինչպես հեռացվեց, պոպուլյար կատակերգու է, փորձում է իր պոպոլյարությունը վերածել քաղաքական պոպուլյարության»,-ավելացրեց նա:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ