Քաղաքապետի ընտրությունների մասին չեմ ուզում խոսել. Ավինյանը չմեկնաբանեց Մարությանի ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«STARMUS» միջազգային փառատոնը մեր երկրի համար նշանավոր իրադարձություն է, և Պոլիտեխնիկական համալսարանը հանդիսանում է փառատոնի գործընկեր, մեր 150 ուսանողներ մասնակցել են և հնարավորություն են ունեցել շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր շատ բան են արել այս աշխարհում։ Այս մասին այսօր Պոլիտեխնիկի ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Լրագրողի այն հարցին, թե առաջիկայում արդյո՞ք նշանակվելու է Երևանի փոխքաղաքապետ, Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ մասին, երբ ժամանակը գա հայտարարություն կլինի։

«Ես դեռևս չեմ ցանկանում մեկնաբանություններ անել կապված Երևանի քաղաքապետարանի հետ, մինչև որ որոշակի ֆորմալ գործընթացները չավարտվեն»,-հավելեց Տիգրան Ավինյանը։

--00—ԻԴ