ՀՀ և ՌԴ ֆինանսների փոխնախարարները քննարկվել են թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման հացըր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Վահե Հովհաննիսյանը եւ Ավագ Ավանեսյանը սեպտեմբերի 7-ից 9-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին:

Համաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախար Թիմուր Մաքսիմովի եւ ՀՀ ֆինանսների փոխնախարարներ Վահե Հովհաննիսյանի եւ Ավագ Ավանեսյանի միջեւ կայացել է աշխատանքային հանդիպում, որի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը պետական ֆինանսների կառավարման ոլորտում գիտամեթոդական աջակցության եւ տեխնիկական օժանդակության տրամադրման մասին համաձայնագրով հաստատված երկկողմ համագործակցության ծրագրի ուղղությունների ընդլայնման վերաբերյալ։

Քննարկվել են Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կանոնադրական փաստաթղթերում կատարվող փոփոխությունները։

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել խորհրդակցություն ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Լավրովի եւ ՀՀ ֆինանսների փոխնախարարների մասնակցությամբ: Քննարկվել են պետական գնումների ոլորտում ՀՀ եւ ՌԴ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացին առնչվող հարցեր: Նախատեսվել է քննարկումնրեը շարունակել մասնագետների մակարդակում՝ ՌԴ-ում կազմակերպվող գնման ընթացակարգերին ՀՀ ռեզիդենտների մասնակցությունը ապահովելու ուղղությամբ։

--00—ԼՄ