Կրակոցներ՝ Երևանում. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել երկու քաղաքացու, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը 25 տարեկան է երիտասարդ է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» ԲԿ։

Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենագավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են՝  25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն, իսկ բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

--00--ԱՀ