Անգրագետ են կամ «աֆերիստ» պայմանագրայիններով բանակ ունենալ ցանկացողները. Վարտանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 26, 24News

Եթե մենք գրոհող բանակ չեն ունենալու, լավ կլիներ ՍՈՒ-30ՍՄ կործանիչների այս ծախսը չտեսնեինք, հակառակ դեպքում՝ միայն վերևում ինքնաթիռ ունենալը շատ քիչ է։ Այդ մասին 24TV- ի եթերում ասել է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։

Հետախույզի խոսքով՝ ՍՈՒ-30ՍՄ-ների ձեռքբերումը նշանակում է, որ գրոհող մարտեր պետք է վարել, իսկ 4 կործանիչ ունենալը շատ քիչ է։

Խոսելով պայմանագրային զինծառայողներին առաջապահ դիրքեր ուղարկելու անհրաժեշտության մասին՝ Վարտանովը նկատել է․

«Երբ ասում են, որ պրոֆեսոնալ բանակը պետք է փոխարինի ժամկետայինին, դա կա՛մ անգրագետի, կա՛մ «աֆերիստի» հայտարարություն է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։