Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ գերիների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

852556458.jpg

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ բանտարկյալների ազատ արձակումը 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

«Այս մարդասիրական ակտը ևս մեկ քայլ է բոլոր գերիներին ազատելու նպատակին հասնելու համար։ Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև հումանիտար խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,-ասված է հայտարարությունում:

--00—ԶՀ