Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 52 829 դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1357367.thumb_.jpg

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 52 829-ով, կովիդի պատճառով մահերը՝ 86-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում գրանցվել է վարակման 53 486 դեպք և 97 մահ, ընդամենը, համավարակի սկսվելուց հետո, համապատասխանաբար, 20 066 610 և 385 348 դեպք:

Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 37 288-ով՝ մեկ օր առաջվա 46 023-ի դիմաց, և հասել 19 061 006-ի։

Քովիդով հիվանդացած 2 185 մարդ հոսպիտալացվել է՝ մեկ օր առաջվա 3 977-ի դիմաց (45,1 տոկոս նվազում): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 13 տարածաշրջաններում և նվազել 70-ում, ևս երկուսում իրավիճակը չի փոխվել:

 --00—ԶՀ