Սեպտեմբերի 5-11-ին ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 2575 դեպք, առողջացել՝ 2172 անձ, մահացել՝ 7-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

306618351_384978073824069_3253052918001887402_n.jpg

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, առողջացել է 2172 պացիենտ, գրանցվել է 7 մահ:

Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, պատվաստվող քաղաքացիների թիվը հասել է 2 մլն 249 396-ի, մոտ 1 մլն 147 հազարը ստացել է առաջին դեղաչափը, 73 հազարից ավելի քաղաքացի էլ ստացել է բուստեր դեղաչափը:

--00—ԶՀ