Ահազանգ․ Նորաշենում՝ կայանված մեքենայի տակ, պայթուցիկ է տեղադրվել, ժամանել են կինոլոգն ու սակրավորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

11

Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմանում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի բակում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրված, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգայն կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վելյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներասակրավորական խումբը։ Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ԱԻՆ կինոլոգը։ Կինոլոգն ու սակրավորը նշված հասցեում կայանված Toyota մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ զննել են, սակայն պայթուցիկ ոչ մի սարք չի հայտնաբերվել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ահազանգ է ստացվում, որ նշված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված։ 

--00—ԼՄ