Հունաստանի վարչապետը կրկին անդրադարձել է Էրդողանի սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ֆֆ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը  հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: 

Ի պատասխան դրան՝ Միցոտակիսն ասել է. «Ո՛չ պարոն Էրդողան, Հունաստանի դեմ փաստորեն ավելի ուրիշ դատարկախոսություն չունեք»: Նրա այս խոսքերն ուղեկցվել են բազմության բուռն ծափողջություններով:

Այնուհետև Հունաստանի վարչապետը շարունակել է. «Ես Թուրքիայի նախագահի այդօրինակ հայտարարություններն անընդունելի եմ համարում: Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»։ Նաև հավելել է, որ ինքը միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։

Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում որքան մոտենում է խորհրդարանական և նախագահական ընտրութունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է անում ազգայնական հայտարարություններ:

--00—ԻԴ