Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

31012217_v1.thumb_.jpg

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ Թուրքիայի ԱԳ նախարարի թվիթերյան գրառմանը հղումով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

--00—ԶՀ