Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել մեր ներկայացրած սկզբունքներ հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Նիկոլ ԱԺ

Վերջին Բրյուսելյան հանդիպումից պարզվեց, որը Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքներ հիման վրա: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ սկզբունքների մեջ կար մի քանի կետեր, որոնցից մեկը նոյեմբերի 9-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հաջորդը Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և կարգավիճակին:

Ադրբեջանը դիրքորոշում է հայտնել, որ չի ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ հարցը, քանի որ ըստ իրենց Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

--00--ԱՀ