Աղոթեք Հայաստանի համար. Քարդաշյանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News   

քք

 

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսել է jkplatinum-ի գրառումը, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝  նրանց և սեփական կյանքը փրկելու համար:

«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են:

Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:

 

--00—ԱՊ